Կարևոր իրադարձություններ

Դեղերին փոխարինող հրաշք մթերքներ

16 Հոկտեմբեր, 2015 21:16
Դեղերին փոխարինող հրաշք մթերքներ

Ճիշտ սնվելու միջոցով կարելի է շատ հիվանդություններ, եթե ոչ բուժել, ապա առնվազն «մեղմել» օրգանիզմի վրա դրանց ունեցած ազդեցությունը։

Ընդ որում` դեղերի փոխարեն, հաճախ, հանդես են գալիս սովորական, յուրաքանչյուրիս ծանոթ մթերքները։ Պետք է միայն իմանալ, թե որ ուտելիքին հատկապես ուշադրություն դարձնել։

Պարզվում է, որ դրանք ոչ պակաս արդյունավետ կարող են լինել, քան դեղերը և օգնում են բուժվել առանց կողմնակի ազդեցությունների և դեղատներ այցելելու անհրաժեշտության։ Որպեսզի մթերքներից օգուտ ստացվի, նախ անհրաժեշտ է իմանալ, թե ինչ հիվանդություններից դրանք կարող են ազատել։ Դա կօգնի այդ ուտելիքներն ընդունել ամենաանհրաժեշտ պահին և ստանալ առավելագույն առողջարարական արդյունք։

Ներկայացնում ենք ավանդական մթերքների ցանկ, որոնք կարելի է օգտագործել որպես բնական դեղեր։

600x580

Ձմերուկն ու դարչինը` ասպիրինի փոխարեն

Ասպիրինը բնակչության մեջ ամենատածված հակակոագուլյանտն է։ Մատչելի ասած` մենք այն խմում ենք, որպեսզի ջրիկացնենք արյունը և դրանով իսկ թուլացնենք սրտի ծանրաբեռնվածությունը։ Մոտավորապես այդպիսի արդյունքի կարելի է հասնել նաև ապավինելով ձմերուկին ու դարչինին։

Մեղրն ու կաթը՝ բնական քնաբեր

Լավն այն է, որ դրանք ձեզ չեն դարձնի Մերիլին Մոնրոյի հետևորդներից, ում անքնության դեմ պայքարը հանգեցրեց դեղորայքային կախվածության։ Վատագույնը, որին կարող է հանգեցնել կաթնամեղրային զույգը՝ պարզապես չազդելն է։ Համաձայնեք, այնքան էլ վատ չէ։

600x580

Մեղն ու կոճապղպեղը՝ անալգետիկների փոխարեն

Այս մթերքների ցավազրկող հատկությունը, վստահաբար, 2015 թվականի հայտնագործություններից չէ։ Սխտորի միջոցով ատամնացավից ազատվում էին դեռևս մեր տատիկները։ Իսկ կոճապղպեղը այն է, ինչն առաջին հերթին պետք է իրենց մոտ ունենան նրանք, ովքեր հաճախ են ոտքը ամենանհարմար պահի «շուռ տալիս» կամ շտապելիս ոտքով հարվածում են գրասենյակային կահույքին։

Շոկոլադ՝ «խթանիչների» փոխարեն

Գեղեցիկ փաթեթավորմամբ քաղցր հակադեպրեսանտ․ շատերս արդեն գիտենք, թե ինչով պետք է հաղթահարենք հանկարծահաս սթրեսը և սեզոնային դեպրեսիան։ Բժիշները հաստատում են շոկոլադի նման ազդեցությունը։

600x580

Նեխուրը, կանաչ թեյը և փիթապըղի յուղը անվնաս հակաբիոտիկներ են

Դրանք ունեն նույն բակտերիոցիդ հատկությունները և, միևնույն ժամանակ, նվազագույն կողմնակի ազդեցություն ունեն։

Գազարը և յուղոտ ձուկը՝ որպես հակաօքսիդանտ

Ձեր օրգանիզմն ազատ ռադիկալներից ազատելուն և երիտասարդությունը հինգ տարով երկարաձգելուն կարող են օգնել ոչ միայն Խավեր Էրերոն կամ Վարազդատ Ղազարյանը, այլև սովորական գազարով եփած իշխան ձուկը։

600x580

Ընկուզեղենը, սաղմոնը և նարինջը՝ վիագրայի փոխարեն

«Ոստրը չի աշխատում»,-վերջերս, այնուամենայնիվ, խեստովանեցին տղամարդու սեքսուալությունն ուսումնասիրող հետազոտողները։ Այժմ նրանք մեզ խորհուրդ են տալիս գեղեցիկ տղամարդկանց կերակրել ընկուզեղենով, կարմիր ձկով և ցիտրուսայիններով։ Դե ինչ, առայժմ հավատանք խոսքերին։

Աղբյուր` LADYNEWS.am

 

Լրահոս

Դիտել ավելին