Կարևոր իրադարձություններ

Թուրքիան ստանձնում է ԵԱՀԿ Անվտանգության ոլորտում համագործակցության ֆորումի նախագահությունը

15 Հունվար, 2020 10:34
Թուրքիան ստանձնում է ԵԱՀԿ Անվտանգության ոլորտում համագործակցության ֆորումի նախագահությունը

Թուրքիան ստանձնում է ԵԱՀԿ անվտանգության ոլորտում համագործակցության ֆորումի նախագահությունը: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը` հղում անելով Թուրքիայի արտգործնախարարության տարածած տեղեկատվությանը:

Անվտանգության ոլորտում համագործակցության ֆորումը (Forum for Security Co-operation) ԵԱՀԿ-ի որոշումները կայացնող 4 մարմիններից մեկն է: Մյուս երեքն են` գագաթնաժողովը, նախարարների խորհուրդը և մշտական խորհուրդը:

Տեղեկացվում է, որ Թուրքիան նախագահությունը կստանձնի հունվարի 15-ին` Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում սպասվող ֆորումի նիստի ընթացքում: Նիստի ժամանակ Թուրքիան ներկայացնելու է երկրի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը:

Ֆորումի նախագահությունը Թուրքիան ստանձնելու է 4 ամիս ժամկետով:
 

Լրահոս

Դիտել ավելին