Կարևոր իրադարձություններ

Ներկա պլաններում չկա, բայց չի բացառվում. ՌԴ գեներալները Սիրիայում ռուսական բազա ունենալու մասին

16 Հոկտեմբեր, 2015 20:45
Ներկա պլաններում չկա, բայց չի բացառվում. ՌԴ գեներալները Սիրիայում ռուսական բազա ունենալու մասին

«Կոմսոմոլսկայա պրավդա» ամսագրին տված հարցազրույցում  Գլխավոր օպերատիվ տեսչության ղեկավար, Գլխավոր շտաբի պետի տեղակալ  Անդրեյ Կարտապոլովը չէր բացառել Սիրիայում ռուսական բազայի ստեղծման հնարավորությունը՝ օդային, ծովային, ցամաքային բաղադրիչներով: 

Ավելի ուշ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը զերծ էր մնացել հայտարարության մեկնաբանումից՝ նշելով. «Ռազմական տեսանկյունից հիմնավոր լինելը պետք է ճշտել ՌԴ ՊՆ-ում  կամ Գլխավոր շտաբում»:

ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի ղեկավարի առաջին  տեղակալ Նիկոլայ Բոգդանովսկին քիչ անց հերքել է ներկա պահին Սիրիայում ռուսական ռազմաբազա ստեղծելու տեղեկությունը. «Այսօրվա դրությամբ նման բան չի պլանավորվում, բայց ամեն ինչ հնարավոր է»:

 

Լրահոս

Դիտել ավելին