Կարևոր իրադարձություններ

Աբխազիայում ցուցարարները ներխուժել են նախագահականի զինանոց և զենքեր առգրավել

10 Հունվար, 2020 14:32
Աբխազիայում ցուցարարները ներխուժել են նախագահականի զինանոց և զենքեր առգրավել

Աբխազիայում իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Հիշեցնենք, որ ներքաղաքական իրավիճակն այդտեղ կտրուկ սրվել է երեկ, երբ Սուխումում ցուցարարները ներխուժել են նախագահական նստավայր` կոտրելով շենքի պատուհանների ապակիները, կոտրելով դռները:

Արդեն այսօր լուրեր են ստացվում, որ ցուցարարները ներխուժել են նախագահականի զինանոց և զենքեր առգրավել: Ըստ լուրերի՝ ոստիկանությունը փորձում է կանխել ընդդիմության և գործող իշխանությունների միջև հնարավոր բախումները:

Ցուցարարների հիմնական պահանջը մեկն է` փաստացի նախագահ Ռաուլ Խաջիմբայի հրաժարականը: Իսկ նախօրեին Աբխազիայի խորհրդարանը արտահերթ նիստի ընթացքում փաստաթուղթ է ընդունել՝ կոչ անելով Խաջիմբային ինքնակամ հրաժարական տալ:

 

Լրահոս

Դիտել ավելին