Կարևոր իրադարձություններ

Պայմանագիր կնքած գյուղացիների խաղողի բերքը մթերվել է

07 Հոկտեմբեր, 2015 15:28
Պայմանագիր կնքած գյուղացիների խաղողի բերքը մթերվել է

Պայմանագիր կնքած բոլոր գյուղացիների խաղողի բերքը մթերվել է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Ալեքսան Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ)՝ անդրադառնալով հարցին, թե ինչու են գյուղացիները բողոքում խաղողի բերքի մթերումից։

«Այս տարի բերքն առատ էր։ Խոսքն այսօր ավել բերքի մասին է, թե չէ պայմանագրային ողջ բերքն էլ ընդունվել է։ Գյուղացիների մի մասն էլ չի ցանկանում պայմանագրեր կնքել եւ երբ ժամանակը գալիս է, նոր որոշում է՝ ուր տանել մթերելու, որ շահավետ պայմաններ լինեն»,- ասաց Ալեքսան Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ հնարավորության սահմաններում պետք է ամեն ինչ անել, որ մթերող ընկերությունները ավել մթերեն, որպեսզի գյուղացուն այս վիճակին հանեն․ «Չպետք է մոռանալ նաեւ, որ եթե գործարարը մի քանի տարի խաղող գնի եւ չկարողանա իրացնել, ինքն ի՞նչ անի։ Ես և՛ գյուղացու կողմից եմ, և՛ արտադրողի։ Ամեն դեպքում պետք է իրար պադյերշկա անենք, բոլորս միասին մի մարդու նման պետք է իրար օգնենք»։

 

Լրահոս

Դիտել ավելին