Կարևոր իրադարձություններ

Վրաստանի վարչապետը շնորհավորել է հայ ժողովրդին Սուրբ Ծննդի կապակցությամբ

06 Հունվար, 2020 15:50
Վրաստանի վարչապետը շնորհավորել է հայ ժողովրդին Սուրբ Ծննդի կապակցությամբ

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան շնորհավորել է հայ ժողովրդին Սուրբ Ծննդի կապակցությամբ:

«Շնորհավորում ենք մեր բոլոր հայ քաղաքացիներին, ովքեր նշում են Սուրբ Ծնունդն այսօր: Յուրաքանչյուր ընտանիքի մաղթում եմ խաղաղություն, երջանկություն և բարգավաճում: Մեր ժողովուրդների միջև սերն ու բարեկամությունը կառուցվել են դարեր շարունակ և մենք շարունակելու ենք միասին կառուցել մեր երկիրը: Շնորհավորում եմ ձեզ և մաղթում ամենայն բարիք»,- ասված է Վրաստանի վարչապետի ուղերձում:

Հիշեցնենք` Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Ծնունդը: Առավոտյան պատարագ է տեղի ունեցել Թբիլիսիի Սուրբ Գևորգ տաճարում: Այնտեղ հավաքվածները խոսել են օրվա կարևորության մասին և շնորհավորել Վրաստանի և Հայաստանի հայրենակիցներին օրվա խորհրդի կապակցությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին