Կարևոր իրադարձություններ

«Ես և ամուսինս վաղուց ենք ասել, որ պատրաստ ենք գնալ Ադրբեջան, տեսնել մեր երեխային». գերեվարված հայ զինվորի մայր

26 Դեկտեմբեր, 2019 15:26
«Ես և ամուսինս վաղուց ենք ասել, որ պատրաստ ենք գնալ Ադրբեջան, տեսնել մեր երեխային». գերեվարված հայ զինվորի մայր

«Ես և ամուսինս վաղուց ենք ասել, որ պատրաստ ենք գնալ Ադրբեջան, տեսնել մեր երեխային»,- Armtimes.com-ի հետ զրույցում ասել է այս տարվա օգոստոսին Ադրբեջանում հայտնված և գերեվարված Արցախի ՊԲ զինծառայող Արայիկ Ղազարյանի մայրը՝ տիկին Կարինեն:

Հարցին՝ եթե իշխանությունները դիմեն իրենց, կհամաձայնե՞ն այցելել Ադրբեջան՝ անտեսելով բոլոր ռիսկերը, նա ասել է.

«Ամեն ինչ ինձ համար ոչինչ է՝ իմ էրեխուն տեսնելու դիմաց: Իմ էրեխուց առավել ի՞նչ կա»:

Լրագրողը հետաքրքրվել է՝ արդյո՞ք որդուց ստանում են նամակներ և եթե այո, ապա ինչպե՞ս է նա, մայրը պատասխանել է.

«4 աստղանի հյուրանոցո՞ւմ է, որ լավ լինի, ուղղակի գրում է, որ իր Հայաստանը իրեն չի մոռացել: Ես էլ հույս ունեմ, որ իր Հայաստանը իրեն չի մոռացել»:

Իսկ ահա 2018 թ. հուլիսին Ադրբեջանի տարածքում հայտնված ու այնտեղ 20 տարվա ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանի հայրը`Արմեն Ղազարյանը նշել է, որ իր դիրքորոշումն Ադրբեջան այցելելու վերաբերյալ հայտնել է պատկան կառույցներին: Թե ինչ է ասել՝ չցանկացավ բացահայտել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին