Կարևոր իրադարձություններ

Զելենսկին այսօր պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան

16 Դեկտեմբեր, 2019 13:42
Զելենսկին այսօր պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան

Դեկտեմբերի 16-17-ը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնական այցով կլինի Ադրբեջանում և կհանդիպի այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Ալի Ասադովի հետ:

Корреспондент պարբերականի փոխանցմամբ՝ կողմերը մի շարք պայմանագրեր կկնքեն՝ ուղղված գերակա ոլորտներում համագործակցության խորացմանը:

Երկու նախագահները կմասնակցեն ուկրաինական-ադրբեջանական բիզնես ֆորումին: Զելենսկին նաև կհանդիպի Ադրբեջանում Ուկրաինայի համայնքի ներկայացուցիչների հետ:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 13-ին Վլադիմիր Զելենսկին Կիևում ընդունել էր Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիային:

 

Լրահոս

Դիտել ավելին