Կարևոր իրադարձություններ

Մխիթարյանի գոլն օգնեց «Ռոմա»-ին հաղթել ՍՊԱԼ-ին

15 Դեկտեմբեր, 2019 23:01
Մխիթարյանի գոլն օգնեց «Ռոմա»-ին հաղթել ՍՊԱԼ-ին

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլը «Ռոմա»-ՍՊԱլ խաղում օգնեց մայրաքաղաքային թիմին հաղթանակ տոնել:

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 16-րդ տուրում «Ռոմա»-ն Հռոմի Օլիմպիական մարզադաշտում հյուրընկալեց ՍՊԱԼ-ին և առավելության հասավ 3:1 հաշվով:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման մտավ 78-րդ րոպեին և 83-րդ րոպեին խփեց «գայլերի» երրորդ գնդակը:

Այս հաղթանակից հետո «Ռոմա»-ն Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 4-րդն է և ունի 32 միավոր: Առաջատարը 39 միավորով «Յուվենտուս»-ն է:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին