Կարևոր իրադարձություններ

Թրամփի ու նարկոբարոն Էլ Չապոյի դիմակներն ամենավաճառվողն են Հելոուինին ընդառաջ

16 Հոկտեմբեր, 2015 19:38
Թրամփի ու նարկոբարոն Էլ Չապոյի դիմակներն ամենավաճառվողն են Հելոուինին ընդառաջ

ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող գործարար Դոնալդ Թրամփը և մեքսիկացի նարկոբարոն Խոակին Գուզման Լոէրան, որը հայտնի է Էլ Չապո (Թզուկ) մականունով, դարձել են Հելոուինի ամենահայտնի կերպարները։

Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, տոնի նախաշեմին նարկոբարոնի գծավոր բանտային հագուստն ու բեղավոր դիմակը «տաք կարկանդակի պես են վաճառվում», հաղորդել է հանդերձներն արտադրող մեքսիկական ընկերության գլխավոր տնօրեն Դիեգո Էսպոնդան։

Նրա խոսքով՝ գործարանն այս ամիս Էլ Չապոյի ավելի քան 2.600 դիմակ է պատրաստել:

Մեկ այլ հայտնի կերպար է Թրամփի կերպարը, որին մեքսիկացիներն սկսել են չսիրել՝ իրենց հասցեին հնչեցրած հայտարարություններից հետո: Նա Մեքսիկայից ներգաղթածներին «հանցագործներ, թմրավաճառներ ու բռնաբարիչներ» էր անվանել: Նրա դիմակն իր ավանդական սանրվածքով է։ Միլիարդատերը պատկերված է լայն բացված բերանով։

 

Լրահոս

Դիտել ավելին