Կարևոր իրադարձություններ

Հնդկաստանը երրորդ անգամ չի կարողացել ենթաձայնային հրթիռ փորձարկել

16 Հոկտեմբեր, 2015 19:33
Հնդկաստանը երրորդ անգամ չի կարողացել ենթաձայնային հրթիռ փորձարկել

Հնդկաստանում Nirbhay ենթաձայնային հրթիռի փորձարկումներ են նախաձեռնել, սակայն դրանք անհաջողությամբ են ավարտվել: Այս մասին հայտնում է IANS գործակալությունը՝ հղում անելով պաշտպանական հետազոտությունների և մշակումների կազմակերպությանը:

Արձակելուց 11 րոպե հետո հրթիռն ընկել է Բենգալական ծոցում՝ չհասնելով նպտատակակետին: Այն թռել է ընդամենը 128 կմ:

Գործակալությունը նշում է, որ հրթիռի հեռահարությունը 750-1000 կմ է: Այն առաջին անգամ փորձարկվել է 2013 թ., բայց նույնպես ընկել է արձակումից 20 րոպե հետո: Երկրորդ փորձարկումների ժամանակ 2014թ. հրթիռը չի կարողացել պահել թռիչքի անհրաժեշտ բարձրությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին