Կարևոր իրադարձություններ

Նոր ողբերգություն Հունաստանի ափերին. մահացած փախստականների շարքում կա երեք երեխա

16 Հոկտեմբեր, 2015 19:20
Նոր ողբերգություն Հունաստանի ափերին. մահացած փախստականների շարքում կա երեք երեխա

Աթենքում հարյուրավոր մարդիկ փողոց էին դուրս եկել` բողոքելով ԵՄ-ի միգրացիոն քաղաքականությունից: Նրան կոչ էին անում եվրոպական իշխանություններին ավելի մեծ ջանքեր գործադրել ճգնաժամի լուծման համար: Այս մասին հայտնում է «Euronews»-ը: ՄԱԿ-ի տվյալներով` Հունաստանն այս տարի ընդունել է 400 հազար փախստականներ և միգրանտներ:

Երեկ Աթենք նավահանգիստ է ժամանել հերթական նավը` բերելով 2500 նոր փախստական: Ըստ եվրոպական մերձսահմանային գործակալության` «Ֆրոնտեքսի» տվյալների, տարվա սկզբից Եվրոպա է ժամանել արդեն ավելի քան 700 հազար անօրինական միգրանտ:

Իսկ Թուրքիայից հունական Լեսբոս կղզի փախստականների «ճամփորդությունը» ավարտվել է ողբերգությամբ: Նավի վթարի հետևանքով մահացել է 7 մարդ, այդ թվում` 3-ը երեխա:

 

Լրահոս

Դիտել ավելին