Կարևոր իրադարձություններ

Թուրքիան առաջին անգամ չի սպառնում Հայաստանին

08 Դեկտեմբեր, 2019 21:55
Թուրքիան առաջին անգամ չի սպառնում Հայաստանին

Նոյեմբերի վերջին շվեդական «Nordic Monitor» պարբերականը հրապարակեց Թուրքիայի ռազմական ղեկավարության՝ Հայաստանին հարվածելու ծրագրերի մասին վկայող գաղտնի նյութեր:

Rusarminfo-ն հատկանշական է համարում, որ պաշտոնական Անկարան դեռևս չի հերքել այդ հաղորդագրությունը:

Ընդհակառակը, պրոիշխանական թուրքական մամուլը գրել է, որ Շվեդիայում «Nordic Monitor» կայքը համակարգվում է FETO- ի անդամ թուրքերի կողմից (գաղտնի ընդդիմադիր հասարակություն, որը ղեկավարվում է թուրքական ընդդիմության քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմից): Նրանք նաև այդ տեղեկատվությունը հրապարակող լրագրողներին անվանել են «դավաճաններ», ովքեր գործում են Թուրքիայի պետական ​​շահերի դեմ:

Գործակալությունը նաև ընդգծում է, որ Հայաստանի նորագույն պատմության մեջ դա առաջին դեպքը չէ, որ Թուրքիան ծրագրում է հարվածներ հասցնել Հայաստանին:

Դեռևս 1992-ին Թուրքիան Հայաստանից ագրեսիայի շինծու պատրվակով ցանկանում էր ռազմական հարված հասցնել: Սահմանին Նախիջևանի ուղղությամբ Թուրքիայի կողմից զգալի ռազմական խմբավորում կուտակվեց: Երկրի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար Մուխիթին Ֆիսունօղլուն ասել է, որ կատարվել են բոլոր անհրաժեշտ նախապատրաստությունները, և բանակը գործելու համար սպասում է հրամանի Անկարայից:

Ելնելով ստեղծված անկանխատեսելի իրավիճակից՝ 1992-ի մայիսի 20-ին, ասուլիսում խոսելով, ԱՊՀ զինված ուժերի ավիացիայի գլխավոր հրամանատար մարշալ Եվգենի Շապոշնիկովը նախազգուշացրել է թուրքական կողմին, որ «եթե այնտեղ ավելանա ևս մեկ կողմ, մենք կարող ենք հայտնվել երրորդ համաշխարհային պատերազմի շեմին»:

Այդ ժամանակ Թուրքիան փորձել է տնտեսական և այլ ճնշման լծակներ օգտագործել Հայաստանի վրա: Անկարան պաշտոնապես փակել է սահմանը, ինչպես նաև ստորագրել համաձայնագիր՝ Բաքվին զինամթերքով մատակարարելու և ադրբեջանցի մասնագետների վերապատրաստման մասին՝ խախտելով 1993-ի ԵԱՀԿ-ի փետրվարյան որոշումը, որով արգելվում էր զինամթերքի ներմուծումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի:

Հայաստանի իշխանությունները նաև տեղյակ են, որ Թուրքիայի կողմից սպառնացող վտանգը շարունակում է մնալ արդիականլ և իրական պետության արտաքին քաղաքականության օրակարգում:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի գաղտնի ծրագրի բացահայտվելուց երկու օր առաջ հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է մնալ տարածաշրջանում անկայունության և լարվածության աղբյուր և լուրջ սպառնալիք է հայ ժողովրդի անվտանգության համար:

Նա ավելացրել է, որ Հայոց ցեղասպանությունից 104 տարի անց Թուրքիան շարունակում է իր թշնամական քաղաքականությունը հայերի նկատմամբ՝ փակելով ցամաքային սահմանները, Ադրբեջանին քաղաքական և ռազմական աջակցություն ցուցաբերելով Հայաստանի և Արցախի դեմ՝ դրանով իսկ արդարացնելով Հայոց ցեղասպանությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին