Կարևոր իրադարձություններ

Սյունիքի մարզպետը ներկա է գտնվել «ԱրմՊրոդԷքսպո» ցուցահանդեսի և «Հայագրոֆորում» համաժողովի բացմանը

16 Հոկտեմբեր, 2015 19:08
Սյունիքի մարզպետը ներկա է գտնվել «ԱրմՊրոդԷքսպո» ցուցահանդեսի և «Հայագրոֆորում» համաժողովի բացմանը

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այսօր Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում մասնակցել է «ԱրմՊրոդԷքսպո» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի և «Հայագրոֆորում» համաժողովի բացմանը:
Միջոցառումները կազմակերպվել են ՀՀ Գյուղատնտեսության աշխատողի օրվան ընդառաջ: 2011 թ. սկսած ՀՀ կառավարության որոշմամբ հոկտեմբերի երրորդ կիրակին Հայաստանում նշվում է որպես Գյուղատնտեսության աշխատողի օր:
Մարզպետը շրջել է Հայաստանի և Արցախի ագրոպարենային ոլորտը ներկայացնող ցուցահանդեսի տաղավարներով, զրուցել մասնակցող ընկերությունների ներկայացուցիչների հետ, ծանոթացել նրանց արտադրատեսականուն, գործունեությանը, առկա խնդիրներին, ընթացիկ և հեռանկարային ծրագրերին:
Ցուցահանդեսային համալիրի բակում բացօթյա առանձին տաղավարներով «ԱրմՊրոդԷքսպո» ցուցահանդեսին մասնակցել են նաև հանրապետության բոլոր մարզերը՝ իրենց բերք ու բարիքով:
<<ԱրմՊրոդԷքսպո>> ցուցահանդեսի տաղավարներում շրջայցից հետո Սուրիկ Խաչատրյանը մասնակցել է «Հայագրոֆորում» համաժողովի բացմանը:
Հոկտեմբերի 16-18-ն անցկացվող <<ԱրմՊրոդԷքսպո>> միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին մասնակցում է ավելի քան 80 ընկերություն Հայաստանից և Արցախից:

 

Լրահոս

Դիտել ավելին