Կարևոր իրադարձություններ

Րաֆֆու փողոցից բերման է ենթարկել 63-ամյա կին՝ փաստաթղթեր հափշտակելու կամ վնասելու մեղադրանքով

06 Դեկտեմբեր, 2019 14:48
Րաֆֆու փողոցից բերման է ենթարկել 63-ամյա կին՝ փաստաթղթեր հափշտակելու կամ վնասելու մեղադրանքով

Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 13:45-ին, ոստիկանության ՔՀԳՎ ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելիս Մարաշի բաժանմունքի և Նաիրիի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ Րաֆֆու փողոցից բերման են ենթարկել 63-ամյա Հասմիկ Ս․-ին, որը դեկտեմբերի 2-ից Նաիրիի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 177 հոդվածի (Գողությունը) 1-ին մասի և 324 հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը) 1-ին մասի մեղադրանքներով:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

 

Լրահոս

Դիտել ավելին