Ազգային ժողովում պատգամավորներից մեկի հարցերին պատասխանելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ծանոթ է Բաքվում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին ու բավարարված է դրանցով։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք ծախելու հնարավոր գործարքներին, Փաշինյանն ասաց, որ այդ հարցը մշտապես լինելու է Հայաստանի կառավարությունների օրակարգում՝ անկախ այդ կառավարությունների ճաշակներից, քանի որ դա ազգային անվտանգության հարց է։