Կարևոր իրադարձություններ

Լոնդոնում կայացել է Էրդողան-Թրամփ հանդիպումը

04 Դեկտեմբեր, 2019 18:28
Լոնդոնում կայացել է Էրդողան-Թրամփ հանդիպումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել են ՆԱՏՕ-ի ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում:

Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` Լոնդոնում երկու նախագահների միջև կայացած հանդիպումն անկացվել է դռնփակ պայմաններում և այն տևել է շուրջ կես ժամ:

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը, անդրադառնալով Էրդողան-Թրամփ հանդիպմանը, գրառում է արել Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում:

«ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում նախագահ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Թրամփը ծայրաստիճան արդյունավետ հանդիպում են անցկացրել»,-գրել է Ալթունը:

 

Լրահոս

Դիտել ավելին