Կարևոր իրադարձություններ

Դատարանը մերժեց Խաչատուրովի փաստաբանի ներկայացրած միջնորդությունը

03 Դեկտեմբեր, 2019 15:12
Դատարանը մերժեց Խաչատուրովի փաստաբանի ներկայացրած միջնորդությունը

Ընթանում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավարությունը։ Նիստի ժամանակ ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի Յուրի Խաչատուրովի ազատ տեղաշարժման արգելքը փոխվի, վերացվի սահմանահատման արգելքը: Միջնորդությանը միացան Քոչարյանի փաստաբաններից Հովհաննես Խուդոյանը, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը:

Դատախազ Պետրոս Պետրոսյանը առարկեց միջնորդությանը՝ նշելով, որ այն անհիմն է, քանի որ չի պարունակում քրեադատավարական պահանջ:

Դատարանը մերժեց ներկայացված միջնորդությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին