Կարևոր իրադարձություններ

Պատասխանողը կարող է հայ ներկայացող ադրբեջանցի լինել. ԱԱԾ-ն լուսանկար է հրապարակել

03 Դեկտեմբեր, 2019 15:10
Պատասխանողը կարող է հայ ներկայացող ադրբեջանցի լինել. ԱԱԾ-ն լուսանկար է հրապարակել

Հայ օգտատերերին համացանցում անծանոթների հետ ռազմական բնույթի թեմաներով շփումներից զերծ պահելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության պաշտոնական կայքում և Ֆեյսբուք սոցիալական ցանցում ԱԱԾ-ն հրապարակել է սոցիալական կոչ պարունակող հետևյալ լուսանկարը:

ԱԱԾ-ն կոչ է անում ՀՀ բոլոր քաղաքացիներին զերծ մնալ սոցիալական ցանցերում անծանոթների հետ ռազմական բնույթի թեմաներով շփումներից, միաժամանակ տեղեկացնում, որ նմանատիպ խնդիրներին առնչվելու դեպքում հետադարձ կապ հաստատել [email protected] էլեկտրոնային հասցեի միջոցով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին