Կարևոր իրադարձություններ

Իրաքի խորհրդարանն ընդունել է վարչապետի հրաժարականը

01 Դեկտեմբեր, 2019 21:46
Իրաքի խորհրդարանն ընդունել է վարչապետի հրաժարականը

Իրաքի խորհրդարանը բավարել է վարչապետ Ադիլ Աբդուլա Մահդիի հրաժարականի դիմումը: Այս մասին հաղորդում է Корреспондент-ը:

«Ես խորհրդարանին եմ ներկայացնում պաշտոնական հրաժարականը, որպեսզի խորհրդարանը կարողանա դիտարկել նոր թեկնածությունները»,- ասվում է Մահիդիի դիմումի մեջ:

Վերջինս հրաժարական տալու մասին հայտարարել էր նախօրեին՝ երկրում շուրջ երկու ամիս տիրող հակակառավարական ցույցերի և անկարգությունների ֆոնին: Ուրբաթ հայտնի էր դարձել, Իրաքում մեկ օրում տեղի ունեցած բախումների հետևանքով 40 մարդ էր զոհվել:

 

Լրահոս

Դիտել ավելին