Կարևոր իրադարձություններ

Եղանակը կցրտի 3-5 աստիճանով. առաջիկա երկու օրը տեղումներ կլինեն

01 Դեկտեմբեր, 2019 14:16
Եղանակը կցրտի 3-5 աստիճանով. առաջիկա երկու օրը տեղումներ կլինեն

Հայաստանի տարածքում  դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով: Դեկտեմբերի 3-6-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին սպասվում է անձրև, իսկ 3-6-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին