Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ն և Եվրոպական ներդրումային բանկը համագործակցության զարգացման փաստաթղթեր են ստորագրել

16 Հոկտեմբեր, 2015 18:36
ՀՀ-ն և Եվրոպական ներդրումային բանկը համագործակցության զարգացման փաստաթղթեր են ստորագրել

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ այսօր ստորագրվել են ՀՀ կառավարության և Եվրոպական ներդրումային բանկի միջև համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք փաստաթղթեր, տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի կոշտ թափոններ` փուլ 1» 8 մլն եվրո արժողությամբ ֆինանսական պայմանագիրը:

Փաստաթուղթն ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և ԵՆԲ փոխնախագահ Լասլո Բարանյայը: «Երևանի կոշտ թափոնների ծրագիրը» երեք բաղադրիչի միջոցով բարելավելու է Երևանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգը:

Ստորագրվել է նաև կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտում համագործակցելու պատրաստակամության մասին փոխըմբռն¬ման հուշագիր՝ ՀՀ կառավա¬րության, Երևանի քաղաքապետարանի, Եվրո¬պական միության և Եվրոպական ներդրումային բանկի միջև:

Փաստաթուղթն ստորագրել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ-ում ԵՄ ներկայացուցիչ, դեսպան Պյոտր Սվիտալսկին և ԵՆԲ փոխնախագահ Լասլո Բարանյայը:

Հաջորդիվ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և ԵՆԲ փոխնախագահ Լասլո Բարանյայն ստորագրել են «Մ6-Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի վերականգնման և բարելավման ներդրումային ծրագրի» մտադրությունների մասին հռչակագիրը:


Հռչակագրով կողմերը հաստատում են իրենց հետաքրքրությունն ու պատրաստակամությունը՝ համագործակ-ցելու և Վանաձորից Բագրատաշեն 90 կմ երկարությամբ Մ6 միջպետական ճանապարհի վերականգնման և արդիակա¬նացման ծրագիրն իրականացնելու վերաբերյալ:

 

Լրահոս

Դիտել ավելին