Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479,5
    483,5

  • EUR

    565
    573

  • RUB

    8,08
    8,33

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Ինչ է կատարվում օրգանիզմում, երբ 5 հատիկ սալոր ենք ուտում

16 Հոկտեմբեր, 2015 18:28
Ինչ է կատարվում օրգանիզմում, երբ 5 հատիկ սալոր ենք ուտում

Սալորը հայտնի է՝ որպես բնական մուլտիվիտամին, սակայն շատերն այն կանոնավոր օգտագործելու սովորություն չունեն:

Explorehealthyfood կայքը ներկայացրել է մի քանի դրական փոփոխություններ, որոնք կզգաք ձեր օրգանիզմում, եթե օրական 5 հատ սալոր ուտեք:

Մեկ սալորը պարունակում է 84% ջուր, 0.6% պրոտեին, 10% կարբոհիդրատներ, 2.1գ մանրաթելեր: Ի հավելումն՝ սալորն ունի ցածր կալորիականություն և մեծ քանակությամբ վիտամիններ A, C և E, կալցիում, մագնեզիում և կալիում: Եթե օրական 5 սալոր ուտեք, ահա թե ինչ կկատարվի ձեր օրգանիզմում:

1. Կիջնի արյան մեջ շաքարի մակարդակը- Սալորն ունի ցածր կարբոհիդրատային ինդեքս, ինչը նշանակում է, որ  ան կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը և նվազեցնում 2-րդ տեսակի շաքարախտի ռիսկը:

2. Կլավանա հիշողությունը- Եթե օրական 5սալոր ուտեք, կազատվեք ազատ ռադիկալների  բացասական ազդեցությունից, որոնք ազդում են հիշողության վրա:

3. Կպաշտպանեք սիրտը-  Մեկ թարմ սալորը պարունակում է 113 գր կալիում՝ հանքանյութ, որն օգնում է կարգավորել արյան ճնշումը՝ այսպիսով նվազեցնելով սրտի կաթվածի ռիսկը:

4. Կլավացնեք և կպաշտպանեք մարսողական համակարգը-  Սալորը հրաշալի միջոց է մարսողությունը լավացնելու համար: Ամբողջ տարի սալոր ուտելու համար, դրանք թրջեք եռացրած ջրի մեջ և սառեցրեք  սառցախցիկում:

5. Կամրացնեք ոսկորները- Ֆլորիդայի և Օկլահոմայի համալսարաններում հետազոտություններ են անցկացրել, որոնց  մասնակցել են 2խմբի կանայք, հետազոտությունը տևել է 12 ամիս: Խմբերից մեկի կանայք  օրական 100գ սալորի չիր են կերել, իսկ մյուս  խմբի կանայք՝ 100 գ չորացրած խնձոր:  Երկու խմբերն էլ փորձարկման ընթացքում ստացել են կալցիումի և վիտամին D-ի հավելումներ: Հետազոտության արդյունքում պարզվեց, որ սալորը դրական ազդեցություն ունի ոսկորների աճի և ամրության վրա:

6. Կլավացնեք տեսողությունը- Սալորը շատ կարևոր է աչքերի համար: Ֆիտո սննդարար տարրերը, որոնք առկա են սալորի մեջ, նվազեցնում են մակուլադիստրոֆիայի առաջացման ռիսկը, հիվանդություն, որը հանդիպում է հիմնականում մեծահասակների մոտ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Աղբյուրը 168.am

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին