Կարևոր իրադարձություններ

Թբիլիսիում վերսկսել են բողոքի ակցիաները

17 Նոյեմբեր, 2019 17:53
Թբիլիսիում վերսկսել են բողոքի ակցիաները

Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի և «Ռեդիսոն» հյուրանոցի դիմաց սկսվել են ընդդիմության բողոքի ակցիաները: Այս մասին գրում է Georgia Online-ը:

Հրապարակման համաձայն՝ ակցիան սկսվել է տեղական ժամանակով 15.00-ին: Ցուցարարները պահանջում են, որպեսզի անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ ժամանակավոր կառավարության և անաչառ ընտրական գործընթացի պայմաններում:

Մյուս ցուցարարները, որոնք պետք է հավաքվեն հյուրանոցում, առաջ են քաշելու «Վրացական երազանքի»՝ իշխանությունից հեռանալու պահանջը:
Հատկանշական է, որ ընդդիմությունը և Վրաստանի բնակիչները սկսել են բողոքի ցույցեր անցկացնել Ռուսթավելի պողոտայում այն բանից հետո, երբ խորհրդարանը ձախողել է օրինագիծը, որը ենթադրում է անցում համամասնական ընտրակարգին:

 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին