Ռեալի խաղացողներին եւ ղեկավարությանը դուր չի եկել Անչելոտիի հասցեին Բենիտեսի հայտարարությունը
16 Հոկտեմբեր, 2015 18:09
Մադրիդի «Ռեալի» ղեկավարությանը եւ ֆուտբոլիստներին դուր չի եկել եկել գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի կատարած հայտարարությունը,- այդ մասին տեղեկացնում է «Marca»-ն։
Աղբյուրի համաձայն՝ իսպանացի մասնագետը թույլ է տալիս դիտողություններ կատարել նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի ժամանակ թիմի մարտավարության վերաբերյալ։ Նա դա անում է նաեւ հրապարակայնորեն։
«Արքայական ակումբում» գտնում են, որ Անչելոտին իր հետքն է թողել «Ռեալում», եւ պահանջում են հարգանք։