Կարևոր իրադարձություններ

Վարչապետի հետ հանդիպման ժամանակ ոչ մի հիշատակում չի եղել Ամուլսարի կամ ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները «փչացնող» տնտեսական բնույթի խնդիրների մասին. «Ժամանակ»

05 Նոյեմբեր, 2019 09:17
Վարչապետի հետ հանդիպման ժամանակ ոչ մի հիշատակում չի եղել Ամուլսարի կամ ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները «փչացնող» տնտեսական բնույթի խնդիրների մասին. «Ժամանակ»

«Ժամանակ թերթը գրում է. «ԱՄՆ կառավարությունը սատարում է Հայաստանի ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումներին, հակակոռուպցիոն օրակարգին եւ տարածաշրջանային անվտանգության ջանքերին. «Հպարտությամբ վերահաստատում ենք մեր հարաբերությունները Հայաստանի հետ՝ շարունակելով ռազմավարական խորհրդակցություններն այս առանցքային հարցերի շուրջ»,- երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների գրասենյակի տնօրեն Շերիլ Ֆերնանդեսը:

Հանդիպման ժամանակ ոչ մի հիշատակում չի եղել Ամուլսարի կամ ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները «փչացնող» տնտեսական բնույթի խնդիրների մասին:

Այս հայտարարությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն փնտրում է Հայաստանի հետ հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու հնարավորություն, սա այդ հարաբերությունների որակական աճի արձանագրումն է:

 

Լրահոս

Դիտել ավելին