Կարևոր իրադարձություններ

Ավստրալիան ճանաչվել է աշխարհի ամենակրեատիվ երկիր

16 Հոկտեմբեր, 2015 18:00
Ավստրալիան ճանաչվել է աշխարհի ամենակրեատիվ երկիր

2015 թվականին Ավստրալիան ճանաչվել է աշխարհի ամենակրեատիվ երկիր։ Համապատասխան վարկանիշը պատրաստել են բրիտանացի հետազոտողները՝ փոխանցում է Rosbalt-ը։ Երկրորդ տեղում ԱՄՆ-ն է, երրորդում՝ Նոր Զելանդիան։

Թոփ-տասնյակում են ընդգրկվել Կանադան, Դանիան, Ֆինլանդիան, Շվեդիան, Իսլանդիան, Սինգապուրն ու Նիդեռլանդները։

139 երկրները գնահատվել են տեխնոլոգիաների մակարդակով, տաղանդավոր մարդկանց թվով և աշխատասիրությամբ։ Հաշվի են առնվել նաև ներդրումները գիտական հետազոտություններում և մշակումներում, գիտնականների թիվը, գրանցված արտոնագրերի թիվը բնակչության հաշվով, կրթության մակարդակը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին