Կարևոր իրադարձություններ

Ստամբուլյան կոնվենցիան չի վավերացվելու. ցուցարարները փակեցին Բաղրամյան պողոտան

01 Նոյեմբեր, 2019 12:34
Ստամբուլյան կոնվենցիան չի վավերացվելու. ցուցարարները փակեցին Բաղրամյան պողոտան

Ազգային ժողովի դիմաց ընթացող ըննդեմ Ստամբուլյան կոնվենցիայի բողոքի ակցիայի մասնակիցները փակեցին Բաղրամյան պողոտան: Նրանք պաստառներով և չի վավերացվելու վանկարկումներով դուրս եկան փողոց: Որոշ ժամանակ անց ոստիկաններին հաջողվեց բացել ճանապարհը:

Հիշեցնենք,  այսօրվանից կսկսեն «հող պատրաստել» Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման համար։ Այսօր նախատեսվում է ԱԺ պետաիրավական, արտաքին հարաբերությունների եւ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որին մասնակցելու են նաեւ ԵԽ կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցերով փորձագիտական խմբի անդամները, Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահը, ԵԽ Մարդու իրավունքների եւ գենդերային հարցերի գրասենյակի ղեկավարը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին