Կարևոր իրադարձություններ

«Կոշ» ՔԿՀ պետ Լյովա Բաղդասարյանի գործը ԱԱԾ-ից տեղափոխվել է ՀՔԾ. «Ժողովուրդ»

31 Հոկտեմբեր, 2019 09:47
 «Կոշ» ՔԿՀ պետ Լյովա Բաղդասարյանի գործը ԱԱԾ-ից տեղափոխվել է ՀՔԾ. «Ժողովուրդ»

««Կոշ» ՔԿՀ պետ Լյովա Բաղդասարյանի գործը Ազգային անվտանգության ծառայությունից տեղափոխվել է ՀՔԾ: Ինչպես հայտնի է, 2019 թվականի սեպտեմբերի 18-ին Ազգային անվտանգության ծառայությունը կալանավորեց «Կոշ» ՔԿՀ պետ Լյովա Բաղդասարյանին:

«Ժողովուրդ» օրաթերթին ՔԿՀ պետի կալանավորման գործընթացից մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես` ԱԱԾ-ում կա տեսանյութ, որտեղ երեւում է, թե կոնկրետ ով և ինչպես է մոտենում Լյովա Բաղդասարյանի մեքենային և նրա մեքենայի մեջ գումար դնում:

«Կոշ» ՔԿՀ պետ Լյովա Բաղդասարյանի պաշտպան Հրանտ Անանյանը ներկայացրել էր, որ նախկին դատապարտյալը ավտոլվացման կետում հետաքրքրվել է Լյովա Բաղդասարյանի ավտոմեքենայով, իբր գնելու նպատակով և գումարը մեքենայում թողել»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին