Ինչպես հայտնել Է BBC-ն, հոկտեմբերի 23-ին Անգլիայի Էսեքսի կոմսությունում 39 դի Է հայտնաբերվել բեռնատարում: Մեքենան կայանված Է եղել Թարոքի տարածաշրջանի Գրեյս քաղաքի արդյունաբերական գոտում:
Ոստիկանությունն այդտեղ Է ժամանել գիշերվա ժամը մոտավորապես 01:30-ին: Հաղորդվում Է, որ բեռնատարի վարորդը՝ 25-ամյա իռլանդացին, ձերբակալված Է:
Զոհվածների մասին առայժմ հայտնի Է միայն, որ նրանք 38 մեծահասակներ են եւ մեկ դեռահաս: Տեղի ոստիկանության դեպարտամենտի սպա Էնդրյու Մարիները նախազգուշացրել Է, որ զոհերի ինքնությունը պարզելը կարող Է երկար ժամանակ պահանջել:
Պարզվել Է, որ բեռնատարը ժամանել Է Բուլղարիայից եւ Մեծ Բրիտանիայի տարածք Է մտել հոկտեմբերի 20-ին:
«Մենք ձերբակալել ենք վարորդին պատահարին մեղսակցության կասկածանքով, կատարվում Է հետաքննություն»,- ասել Է Մարիները:
Բեռնատարի հայտնաբերման վայրը շրջափակված Է ոստիկանության կողմից:
«Մարդավաճառությունը ստոր ու վտանգավոր բիզնես Է»,-Twitter-ի իր Էջում գրել Է Էսեքսի Թարոքի տարածաշրջանից խորհրդարանի անդամ Ջեքի Դոյլ-Փրայսը եւ հույս հայտնել, որ մարդասպանները կհայտնաբերվեն ու կկանգնեն արդարադատության առաջ:
Ոստիկանությունը տեղի ունեցածի ոչ մի վարկած առայժմ չի առաջադրել: