Կարևոր իրադարձություններ

Տիգրան Սարգսյանը նոր պաշտոն է ստացել

16 Հոկտեմբեր, 2015 16:50
Տիգրան Սարգսյանը նոր պաշտոն է ստացել

Եվրասիական միության գագաթնաժողովի ժամանակ անդամակից երկրների ղեկավարները որոշել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործադիր մարմնի նախագահի պաշտոնում Վիկտոր Խրիստոնկոյի փոխարեն նշանակել ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան, Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին. այս մասին հայտնել է РБК-ն՝ հղում անելով Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, որ վարում էր գագաթաժողովը:

Խրիստենկոյի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է փետրվարին:

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ավելի վաղ հայտարարել էր, որ նախագահները կքննարկեն գործադիր մարմնի նշանակման նոր կարգը:

Նշվել է նաև, որ Մինչև Աստանայում ԵՏՄ երկրների ղեկավարների հանդիպումը որոշված չէր, թե որ երկրի ներկայացուցիչը զբաղեցնի այս պաշտոնը, ռոտացիան պետք է տեղի ունենար Բելոռուսի և Հայաստանի միջև: 

 

Լրահոս

Դիտել ավելին