Կարևոր իրադարձություններ

Ռումինիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման կոչ է հնչել

13 Սեպտեմբեր, 2019 11:50
Ռումինիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման կոչ է հնչել

Ռումինիայում խորհրդարանի նիստի օրակարգում եղել է Հոլոքոստի ու հրեա ժողովրդի պատմության թանգարանի բացման հարցը: Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, Ազգային-ազատական կուսակցության անդամ Վարուժան Ոսկանյանը խորհրդարանին կոչ է արել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձև ընդունել:

«Մենք միասնական ենք Հոլոքոստի դատապարտման հարցում: Խնդրում եմ Ցեղասպանության ճանաչման հարցը ներառել քաղաքական հայտարարությունների նիստի օրակարգում: Սա թեմա է, որից ռումինական կուսակցությունները մինչ օրս խուսափել են: Աշխարհում գոյություն ունեն տասնյակ խորհրդարաններ, Եվրախորհրդարանն ու բոլոր եվրոպական երկրների խորհրդարանները, որոնք հանդես են եկել նման հայտարարություններով՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը»,- ասել է նա:

Ռումինական խորհրդարանի հայ պատգամավորը նաև հավելել է, որ նմանատիպ ողբերգությունները «մայրենի լեզու» չունեն, և որ Ռումինիան Հոլոքոստի հետ միաժամանակ պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը և հարգի Ցեղասպանության զոհերի հիշատակը՝ չնայած այն հանգամանքին, որ այդ ողբերգությունը ռումինական հողում չի եղել, հակառակը, Ռումինիան հայերի համար փրկության վայր է դարձել:

 

Լրահոս

Դիտել ավելին