Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    519
    527

  • RUB

    7,35
    7,55

Կարևոր իրադարձություններ

 

Ռուս ակտիվիստ Վիտալի Շիշկինի՝ ՀՀ-ում ապաստան ստանալու թեման հազիվ թե անպատասխան մնա. «Փաստ»

06 Սեպտեմբեր, 2019 08:25
Ռուս ակտիվիստ Վիտալի Շիշկինի՝ ՀՀ-ում ապաստան ստանալու թեման հազիվ թե անպատասխան մնա. «Փաստ»

«Ռուս ակտիվիստ Վիտալի Շիշկինի՝ Հայաս­տանում ապաստան ստանալու թեման, ըստ փորձագիտական որոշ շրջանակների, հազիվ թե անպատասխան մնա ՌԴ կողմից: Մասնավորաբար, մեզ հետ զրույցում մի քանի քաղա­քագետներ մտահոգություն էին հայտնում, որ Ռուսաստանը գուցե արգելի ներքին անձնագ­րերով ՀՀ տարածք մտնելը:

Ի դեպ, Շիշկինը Հայաստան է ժամանել ՌԴ ներքին անձնագ­րով, որովհետև չի ունեցել երկրից դուրս գալու համար նախատեսված անձնագիր («զագրանպասպորտ»): Նշենք, որ 2017 թվականին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել Ռու­սաստանի հետ առանց վիզային ռեժիմի վե­րաբերյալ համաձայնագրում փոփոխություն­ներ կատարելու մասին առաջարկին, ըստ որի՝ ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան այ­ցելել ներքին անձնագրերով:

Նշվում էր, որ այդ որոշումը ավելի դյուրին կդարձնի ՌԴ քաղա­քացիների կողմից փաստաթղթերի ձևակերպ­ման գործընթացը, բացի այդ, այն ուղղված է Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջության հոսքի մեծացմանը: Ըստ փորձագետների, Հա­յաստանի արտաքին գերատեսչությունը պետք է ակտիվ աշխատանքներ տանի ՌԴ հետ՝ մեղ­մելու այս չմտածված քայլի հնարավոր հետև­անքները, քանզի հենց միայն ներքին անձ­նագրերով ՀՀ այցելելու հնարավորության վե­րացումը կարող է լուրջ հարված լինել տուրիզ­մի համար, քանի որ ՌԴ քաղաքացիների մեծ մասը հենց ներքին անձնագրերով էին ժամա­նում Հայաստան»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին