Կարևոր իրադարձություններ

Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման հերթական դեպքն են բացահայտել

05 Սեպտեմբեր, 2019 12:37
Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման հերթական դեպքն են բացահայտել

Ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնի ծառայողները սեպտեմբերի 3-ին  ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել։

Ժամը 15-ն անց 30-ի սահմաններում Վահագնաձոր գյուղի վարչական տարածքում ոստիկանները ստուգման են ենթարկել մի տղամարդու վարած «Վազ-21213» մակնիշի ավտոմեքենան՝ հայտնաբերելով 1,5 խմ փայտանյութ։

Վարորդը բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Նա հայտնել է, որ բենզասղոցով երկու ծառ է հատել։ «Նիվան» տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

Նշանակվել է մասնագիտական ստուգում։
Հանգամանքները պարզվում են։

 

Լրահոս

Դիտել ավելին