Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանցի ևս մեկ դիվանագետ հրաժարվել է վերադառնալ Բաքու

16 Հոկտեմբեր, 2015 16:27
Ադրբեջանցի ևս մեկ դիվանագետ հրաժարվել է վերադառնալ Բաքու

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանցի նախկին դիվանագետ Արիֆ Մամեդովի դեմ հարուցված քրեական գործի կապակցությամբ քննիչները շարունակում են հարցաքննել ԱԳՆ-ի աշխատակիցներին, որոնք աշխատել են նրա հետ։ Այս մասին գործակալությանը հայտնել է իրազեկ աղբյուրը։

Նրա համոզմամբ՝ օտար երկրներում գտնվող դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատած աշխատակիցներին կանչում են Բաքու և պահանջում ստորագրել Մամեդովի դեմ արդեն պատրաստի ցուցմունքների տակ, հակառակ դեպքում սպառնում են պատասխանատվության ենթարկել նրանց։

Այդպիսի դիվանագետներից մեկը Սամիր Իսմայլովն է, ով աշխատել է Ստրասբուրգում Ադրբեջանի ներկայացուցչությունում, երբ այն ղեկավարում էր Մամեդովը։ Այն բանից հետո, երբ Մամեդովը Facebook-ում քննադատեց Ադրբեջանի իշխանություններին՝ կապված 15 մարդու կյանք խլած հրդեհի հետ, նրան սկսեցին համառորեն կանչել Բաքու։

Իսմայլովն այդ ժամանակ աշխատել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատանը, նրա նկատմամբ արդեն իսկ սկսվել են ճնշումներն ու սպառնալիքները, սակայն նա հրաժարվել է վերադառնալ Ադրբեջան։ Դատախազության դիմումից հետո ԱԳՆ-ը վաղաժամ Իսմայլովին հետ է կանչել ծառայողական գործուղումից։Ադրբեջանցի ևս մեկ դիվանագետ հրաժարվել է վերադառնալ Բաքու

 

Լրահոս

Դիտել ավելին