Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    519
    527

  • RUB

    7,35
    7,55

Կարևոր իրադարձություններ

 

Վարչապետի աշխատակազմում ձևավորված հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստին ներկայացուցիչներ են հրավիրվել նաև ԱԺ-ից, բայց օրակարգի մասին տեղեկություն չունեն.«Ժողովուրդ»

30 Օգոստոս, 2019 08:12
Վարչապետի աշխատակազմում ձևավորված հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստին ներկայացուցիչներ են հրավիրվել նաև ԱԺ-ից, բայց օրակարգի մասին տեղեկություն չունեն.«Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այսօր տեղի է ունենալու ՀՀ վարչապետի աշխատակազմում ձևավորված հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը: Մենք տեղեկա­ցանք, որ կառավարությունը խորհրդի նիստին է հրավիրել նաև ներկայացուցիչներ խորհրդարանից: 

Մաս­նավորապես, ԱԺ ԲՀԿ խմբակցությունից նիստին կմասնակցեն ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Շաքե Իսայանը, իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից՝ Անի Սամսոնյանը: 

Երեկ վերջինս «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե ինչ հարցեր են քննարկելու, հաստատեց, որ հրավեր են ստացել, բայց օրակարգի մասին դեռևս տեղեկություն չունեն: Պետք է գնան և տեղում հասկանան՝ ինչ նիստ է, ինչ հարցեր պետք է քննարկեն»,-գրում է թերթը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին