Կարևոր իրադարձություններ

Կրակը կարող է կրկին ակտիվանալ. մանրամասներ Վայոց ձորի մարզում բռնկված հրդեհի մասին

24 Օգոստոս, 2019 11:21
Կրակը կարող է կրկին ակտիվանալ. մանրամասներ Վայոց ձորի մարզում բռնկված հրդեհի մասին

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նոր մանրամասներ հայտնելով Վայոց ձորում բռնկված հրդեհի մասին:

«Քիչ առաջ խոսեցի Խոսրովի Անտառ Պետական Արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանի և Վայոց ձորի անտառտնտեսության տնօրեն Էդիկ Հարությունյանի հետ։ ԱԻՆ և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մասնագետների համակարգված ջանքերի շնորհիվ այսօր առավոտյան հաջողվել է վերահսկողության տակ վերցնել Խոսրովի անտառի մերձակայքում և Հերմոն գյուղում օգոստոսի 23-ին բռնկված հրդեհները։

Աշխատանքները դեռ շարունակվում են։

ԹԱՐՄԱՑՈՒՄ։ Եղանակի տաքացմանը զուգահեռ կրակը կարող է կրկին ակտիվանալ, այնպես որ վտանգը պահպանվում է»,- գրել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին