ԵՄ ծրագրով եւ Համաշխարհային բանկի ծրագրով դպրոցական ծրագրերի չափորոշիչների փոփոխություն է տեղի ունենում. հիմա խմբերն աշխատում են, արդեն աշնանը ամփոփումները կունենանք: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 20-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային խորհրդակցության ժամանակ նշեց Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
«Նախատեսում ենք, որ մինչեւ 2023 թվականը ամբողջական դասագրքերի չափորոշիչների փոփոխություն ենք ունենալու: Այս տարի նոր դասագրքեր չենք ունենալու, փոխարենը թեթեւացրել ենք պայուսակները, այս տարի տպագրվող դասագրքերը կիսել ենք առաջին եւ երկրորդ կիսամյակների համար: 30-40 տոկոսով պայուսակների քաշը նվազել է»,-ասաց նախարարը:
Արայիկ Հարությունյանը նշեց, որ այս պահին արդեն բոլոր դասագրքերը էլեկտրոնային տարբերակով կան եւ աշակերտները կարող են օգտվել: