Կարևոր իրադարձություններ

Ամերիկուհին կանխել է 19-ամյա թոռան ծրագրած ահաբեկչությունը

06 Օգոստոս, 2019 23:51
Ամերիկուհին կանխել է 19-ամյա թոռան ծրագրած ահաբեկչությունը

Տեխասում բնակվող ամերիկուհին կանխել է 19-ամյա թոռան ծրագրած ահաբեկչությունը, գրում է  nydailynews.com-ը:

ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալներով՝ 19-ամյա Պատրիկն իր տատիկին պատմել է, որ մտադիր է իր կողմից նոր ձեռքբերված АК-47 ինքնաձիգով կրակել հյուրանոցի վրա և սպանել այնտեղ գտնվող բոլոր մարդկանց, այնուհետև ինքնասպանություն գործել կամ թույլ տալ իրավապահներին սպանել իրան:

Նշվում է, որ տատիկը համոզել է Պատրիկին գնալ հիվանդանոց և բուժում ստանալ:

Այդ ամենից հետո կինը թոռան արարքի մասին հաղորդել է իրավապահներին, որոնք նրա տանը հայտնաբերել են զենքեր և պայթուցիկ նյութեր:

Ավելի ուշ  տղային ձերբակալել են կեղծ ցուցմունք տալու համար, նրան սպառնում է մինչ 5 տարվա ազատազրկում:

 
 

Լրահոս

Դիտել ավելին