Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476
    479,5

  • EUR

    526
    534

  • RUB

    7,39
    7,59

Կարևոր իրադարձություններ

Սփյուռքը պետք է իրեն Հայաստանի գործերի լիարժեք շահառու զգա. Նիկոլ Փաշինյան

05 Օգոստոս, 2019 21:36
Սփյուռքը պետք է իրեն Հայաստանի գործերի լիարժեք շահառու զգա. Նիկոլ Փաշինյան

Մեր իրականության մեջ հատվածականությունը պետք է փոխարինվի համահայկականությամբ: Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում իր ելույթում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ավելացնելով, որ սա նշանակում է՝ պետք է հրաժարվել այն մտածելակերպից, երբ իրար բաժանում ենք ղարաբաղցիների, գյումրեցիների, սփյուռքահայերի և այլն: Ըստ նրա՝ սա ամենևին չի նշանակում, թե պետք է հրաժարվել մեր ծննդավայրից, դա նշանակում է, որ մեզնից յուրաքանչյուրի համար մեր ծագումը պետք է լինի համայն հայության մաս դարձնող, այլ ոչ թե առանձնացնող գործոն:

«Նույն խնդիրը երկար տարիներ ունենք Սփյուռքում, երբ հայությունը բաժանված է պարսկահայերի, հունահայերի, լիբանանահայերի, նույնիսկ հին ու նոր սփյուռքի, ինչը երբեմն բերում է հակասությունների: Այս ամենը չի տեղավորվում հեղափոխության կառուցվածքում: Եվ տեղի ունեցած վերջին փոփոխությունների, մասնավորապես, Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի ինստիտուտի ներդրման գլխավոր նպատակը ոչ միայն հին ու նոր Սփյուռքի, այլև Հայաստանի ու Սփյուռքի միջև սահմանները ջնջելն է, Սփյուռքը պետք է իրեն Հայաստանի գործերի լիարժեք շահառու զգա, ինչպես դա կար համահայկական հեղափոխության օրերին»,-ասաց ՀՀ վարչապետը:

Հաջորդ կարևոր դրսևորումը, ըստ Նիկոլ Փաշինյանի, պետք է լինի ուժերի մեկտեղումն ընդհանուր նպատակի իրագործման համար: Իսկ նպատակը հետևյալն է՝ Հայաստանի, Արցախի զարգացումը բոլոր առումներով՝  անվտանգային, տնտեսական, աշխարհաքաղաքական և այլն: Այդ հաջողությունները կհզորացնեն նաև Սփյուռքը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին