Կարևոր իրադարձություններ

Հրայր Մկոյանը հեռացավ «Ալաշկերտ»-ից. պաշտոնական

04 Օգոստոս, 2019 16:38
Հրայր Մկոյանը հեռացավ «Ալաշկերտ»-ից. պաշտոնական

«Ալաշկերտը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը պաշտպան Հրայր Մկոյանի հետ: Այս մասին հաղորդում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

 

Նշվում է, որ կողմերը ցանկություն են ունեցել շարունակելու համագործակցությունը, սակայն 32-ամյա ֆուտբոլիստն ընտանեկան պատճառներով ցանկություն է հայտնել վերադառնալ իր հայրենի քաղաքի թիմ` «Շիրակ»:

Ընդհանուր առմամբ, Մկոյանը 20 պաշտոնական հանդիպում է անցկացրել «Ալաշկերտի» կազմում` դառնալով մեկական գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ: 

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Ալաշկերտ»-ի ղեկավարությանը, մարզչական շտաբին և ամբողջ անձնակազմին` համատեղ աշխատանքի համար: Միասին մենք ունեցանք նշանակալի հաղթանակներ»,- իր հրաժեշտի խոսքում նշել է Մկոյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին