Կարևոր իրադարձություններ

Արդարադատության նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

16 Հոկտեմբեր, 2015 15:19
Արդարադատության նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը: Արդարադատության նախարարը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ ունեցած փոխգործակցությունն ու կարևորել ՀԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերի հաջող ընթացքը: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են նորմատիվ իրավական ակտերի մշակման միասնական էլեկտրոնային համակարգի ստեղծման հետ կապված մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձել հեռանկարային այնպիսի առաջարկների, ինչպիսիք են՝ ՀՀ ԱՆ «Փորձագիտական կենտրոն»-ի տեխնիկական կարողությունների զարգացման, նախարարության կազմում նոր ստեղծված գործակալություններին աջակցություն տրամադրելու հնարավորությունները և այլն: Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Միգարա դե Սիլվան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, կարևորել արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու պատրաստակամություն հայտնել աջակցել Արդարադատության նախարարությանը՝ ներկայացված առաջարկները կյանքի կոչելու նպատակով:

 

Լրահոս

Դիտել ավելին