Կարևոր իրադարձություններ

Գերմանիայի կանցլերը արձակուրդ է մեկնում

21 Հուլիս, 2019 11:47
Գերմանիայի կանցլերը արձակուրդ է մեկնում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երկարատև հանգստի կմեկնի՝ ցնցման բազմաթիվ նոպաների պատճառով։ Այս մասին հայտնում է lenta.ru-ն՝ տեղական աղբյուրներին հղումով:

Քաղաքական գործչի հանգիստը կսկսվի հուլիսի 20-ի կարևոր հանդիպումից հետո և կտևի 28 օր:

Բացի այդ, աղբյուրին հայտնի է դարձել, որ Մերկելն իր հետ կվերցնի ամերիկացի գրող Սիրի Հուսթվեդթի «Դողացող կինը» (The Shaking Woman or A History of My Nerves) գիրքը: Նշվում է, որ փաստագրական ստեղծագործության մեջ հեղինակը նկարագրել է մի կնոջ պատմություն, որը տառապել է անվերահսկելի ցնցման նոպաներից:

 

Լրահոս

Դիտել ավելին