«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի աշխատակազմը հրաժարվել է Աշոտ Արսենյանին պատկանող «Բյուրեղ» ջրից․ արդեն մի քանի օր է՝ խորհրդարանի միջանցքներում ոչ միայն նոր ջրի ապարատներ են տեղադրվել, այլև ջրի ապրանքանիշն է փոխվել։ «Բյուրեղին» փոխարինում է «Ապարան ջուրը»։
ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը մեզ հայտնեց, որ տենդեր է հայտարարվել, և տենդերի արդյունքում հաղթած ընկերությունն է նոր ջրի ապարատներով ջուր մատակարարում։ «Ես անգամ անունն էլ չեմ հիշում»,- ասաց նա և չմանրամասնեց, թե կոնկրետ որ ընկերություններն են մասնակցել ու հաղթող ճանաչվել։ Գալստյանը միայն հիշեց, որ մրցույթը շուտ է հայտարարվել՝ անցած տարի»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում