Կարևոր իրադարձություններ

Մինչ «Սանիթեք»-ը ամպագոռգոռ հայտարարում է, թե Երևանում սանմաքրումը «OK» է, նրա մեծ թվով աշխատակիցներ բողոքի ակցիա են սկսել. (լուսանկարներ)

16 Հոկտեմբեր, 2015 14:29
Մինչ «Սանիթեք»-ը ամպագոռգոռ հայտարարում է, թե Երևանում սանմաքրումը «OK» է, նրա մեծ թվով աշխատակիցներ բողոքի ակցիա են սկսել. (լուսանկարներ)

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, «Սանիթեք» ընկերության մոտ 30 աղբատարների վարորդներ հավաքվել էին «Էրեբունի» թանգարանի մոտ:

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում նրանք ասացին, որ ըստ իրենց հետ կնքված պայմանագրի՝ իրենք պետք է աշխատեն 8-10 ժամ, որի համար նրանք ստանալու են 150.000 ՀՀ դրամ, իսկ ղեկավարությունը նրանցից պահանջում է աշխատել 14-16 ժամ և արտաժամ աշխատելու համար գումարը չեն ավելացնում:

Վարորդները ասացին նաև, որ այս ամսվա գումարը ստանալու ժամանակ պահանջել են ավելի վճարեն իրենց, սակայն ղեկավարությունը ասել է.

«Ուզում եք, ուզեք, չէ, դուրս եկեք աշխատանքից»: «Մենք էլ որոշեցինք բոլորս դուրս գալ: Մենք ընտանիք ենք պահում: Ո՞նց կլինի, սաղ օրը կեղտի մեջ աշխատացնեն, մեծ բեռնատարները գիշերով նեղ ճանապարհներով վարենք, մի հատ էլ քիչ վճարեն: Մեր պահանջն է՝ կամ ավելի աշխատելու համար բարձրացնում են աշխատավարձը, կամ էլ, ըստ պայմանագրի, նշված ժամերին թող աշխատենք». ավելացրեցին աշխատակիցները: 

 

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին