Կարևոր իրադարձություններ

Հայտնաբերվել է Աշտարակում տեղի ունեցած միջադեպի չորրորդ մասնակիցը

08 Հուլիս, 2019 21:48
Հայտնաբերվել է Աշտարակում տեղի ունեցած միջադեպի չորրորդ մասնակիցը

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Աշտարակում հայտնաբերվել է քաղաքում տեղի ունեցած միջադեպի մասնակից 4-րդ անձը: Նա բերման է ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հուլիսի 8-ին, ժամը 12-ի սահմաններում, Աշտարակի ավտոկայանում վիճաբանություն է եղել:

Ոստիկանության օպերատիվ խումբը անմիջապես մեկնել է նշված հասցե և կանխել հետագա զարգացումները: Դեպքի վայրում ոստիկանները պարզել են, որ Երևանյան 13 հասցեի դիմաց վիճաբանություն է եղել մի քանի քաղաքացիների միջև, ինչը վերածվել է ծեծկռտուքի: Այդ ընթացքում նրանցից մեկը իր մոտ եղած գազային ատրճանակով կրակոց է արձակել:
Ոստիկանները երկու կասկածյալներին՝ մեքենայով հանդերձ, բերման են ենթարկել ոստիկանություն:

Իրավապահների միջոցառումներով ճշտվել է միջադեպի բոլոր մասնակցների ինքնությունը: Ժամեր անց երրորդ անձին ոստիկանները հայտնաբերել են Երևանում և բերման ենթարկել ոստիկանության Աշտարակի բաժին:

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և միջադեպի մյուս մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ:

Նշանակվել են փորձաքննություններ:

Կատարվում է քննություն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին