Կարևոր իրադարձություններ

Մեկնարկել է Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարը. ներկա է ՀՀ վարչապետը

03 Հուլիս, 2019 19:26
Մեկնարկել է Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարը. ներկա է ՀՀ վարչապետը

Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի բացման հանդիսավոր արարողությունը կայացավ հուլիսի 3-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան ներկայությամբ:

Համագումարի թե՛գիտական, թե՛ կազմակերպչական գործընթացներին մասնակցում են ինչպես ողջ աշխարհի, այնպես էլ Հայաստանի առաջատար բժշկական կենտրոնները, մասնագիտական հասարակական կազմակերպությունները և մասնագետները:

Համագումարը ընթանալու է հուլիսի 4-6-ը, անցկացվելու են պլենար և մասնագիտական նիստեր, սեմինարներ և սատելիտային սիմպոզիումներ, դասախոսություններ: Համագումարի ուղղվածությունն է հանրային առողջությունը, բժշկական կրթությունը և առողջապահության քաղաքականությունը, առողջապահության թվայնացումը, պրակտիկ առողջապահությունը և դեղագործությունը: Համաժողովը մեծ ներդրում է ունենալու Հայաստանի և սփյուռքահայ բժիշկների համագործակցության, բժշկագիտության, առողջապահության ոլորտների հետագա զարգացման առումով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին