Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    402
    420

  • EUR

    416,5
    444,5

  • RUB

    6,57
    7,72

Կարևոր իրադարձություններ

Մայրաքաղաքի փողոցներում տեղադրվում են նոր հեծանվականգառներ (լուսանկարներ)

16 Հոկտեմբեր, 2015 13:51
Մայրաքաղաքի փողոցներում տեղադրվում են նոր հեծանվականգառներ (լուսանկարներ)

Մայրաքաղաքում հեծանվային մշակույթիև և, ընդհանրապես, հեծանիվի` որպես մատչելի տեղաշարժման փոխադրամիջոցի տարածմանը զուգահեռ, մի շարք փողոցների մայթերին հեծանվականգառներ տեղադրելու անհրաժեշտություն էր առաջացել:

Այդ նպատակով հայտարարված մրցույթում հաղթած կազմակերպությունը սկսել է տեղադրել հեծանվականգառներ, որոնց թիվը ներկայում դեռևս 40 է: Դրանց առաջին խմբաքանակը տեղադրելուց հետո ծրագրի նկատմամբ հետաքրքրություն է դրսևորել նաև մասնավոր հատվածը, և մինչև տարեվերջ համայնք-մասնավոր համագործակցությամբ կտեղադրվի ևս 35 հեծանվականգառ: 
Հեծանվականգառների արտաքին տեսքը համաձայնեցվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի պատասխանատու կառույցների հետ։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լրահոս

Դիտել ավելին