Կարևոր իրադարձություններ

Իսպանիայում երեխաների վեճը զանգվածային անկարգությունների է վերածվել

25 Հունիս, 2019 23:39
Իսպանիայում երեխաների վեճը զանգվածային անկարգությունների է վերածվել

Իսպանիայի Վալյադոլիդում  8-ամյա տղայի վեճն իր հասակակից աղջկա հետ զանգվածային անկարգությունների է վերածվել, որոնք ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժնամն միջամտություն են պահանջել, հաղորդում է  Europa Press-ը:

Դեպքը տեղի է ունեցել երեկոյան, երբ Իսպանիայում նշվում էր Սան Խուան տոնը: Վալյադոլիդի հրապարակներից մեկում 8-ամյա տղան հարվածել է հասակակից աղջկան, որի ծնողները սկսել են պաշտպանել իրենց դստերը: Տղայի ընտանիքի անդամներին դուր չի եկել վերջինիս հասցեին վիրավորական արտահայտությունները եւ նրանք էլ սկսել են աղջկա ծնողների հետ վիճել:

Երբ ոստիկանության չորս ջոկատ ժամանել է դեպքի վայր, մոտ 50 մարդու մասնակցությամբ զանգվածային վեճը տեղի է ունեցել հարեւան փողոցներում: Ոստիկանները լրացուցիչ ուժեր են կանչել, այդ թվում հատուկ ջոկատայիններին: Ձերբակալվել են տղայի հորեղբայրը եւ հայրը, որոնք դիմադրություն են ցույց տվել իրվապահներին եւ նրանց վնասվածքներ պատճառել:
 

Լրահոս

Դիտել ավելին