Կարևոր իրադարձություններ

Կապանում այս պահին կառուցվող օդանավակայանը երրորդ հանրապետության փոքր ավիացիայի առաջնեկը կլինի. Սուրեն Պապիկյան

19 Հունիս, 2019 18:26
Կապանում այս պահին կառուցվող օդանավակայանը երրորդ հանրապետության փոքր ավիացիայի առաջնեկը կլինի. Սուրեն Պապիկյան

 Սուրեն Պապիկյանն այսօր հայտարարել է, որ Կապանում այս պահին կառուցվում է օդանավակայան։

«Այն դառնալու է երրորդ հանրապետության փոքր ավիացիայի առաջնեկը»,-ասաց նա։

Պապիկյանը նշեց, որ խորհրդային տարիններին բազմաթիվ փոքր օդանավակայաններ են եղել՝ Ջերմուկում, Սիսիանում: Այժմ նաև մտադիր են Ջերմուկը նույնպես դարձնել փոքր ավիացիայի կենտրոն։

 «Կառավարությունը դեմ չի լինի, որ այդ ուղղությամբ ներդրումներ կամ ներդրողներ ի հայտ գան։ Եթե իդեա առաջացել է, պատրաստ ենք աշխատել, ներգրավել Ավիացիայի կոմիտեի աշխատողներին»,-ասաց նա։ 

ԱԺ պատգամավոր Սանդիկովի հարցին, թե գուցե գաղափարներից մեկն այն լինի, որ բանակցեն գործարար Սամվել Կարապետյանի հետ, ով վերջին օրերին 150 մլն դոլար արժողությամբ այգու վերանորոգման ներդրում էր արել։ «Դրանից համեստ գումարով կարելի է նաև Ստեփանավանի օդանավակայանը վերականգնել»,-ասաց նա։

Սուրեն Պապիկյանը նշեց, որ իրենց կողմից պատրաստակամություն արդեն հնչեցվեց և եթե գործարարները լսում են, և եթե կա ցանկություն՝ կարող են քննարկել։

 

Լրահոս

Դիտել ավելին